Վարչապետի որոշումներ

16 Նոյեմբերի 2018, 1527 - Ա

ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2018 թվականի նոյեմբերի 26-29-ը գործուղել Ռումինիա (Բուխարեստ)՝ Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի 29-րդ հանդիպմանը և Նորարարությունն ուղղված էներգետիկ անվտանգությանը, կայունությանը և զարգացմանը» խորագրով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի՝ Ռումինիա (Բուխարեստ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հակոբ Վարդանյանի՝ Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023