Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2018, 1534 - Ա

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ՎԻՈԼԵՏԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Վիոլետա Աղաջանյանին 2018 թվականի նոյեմբերի 21-23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Տրանսպորտային շաբաթ - 2018» ամենամյա միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Հակոբ Արշակյանի և Վիոլետա Աղաջանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023