Վարչապետի որոշումներ

21 Նոյեմբերի 2018, 1556 - Ա

ԱՐՏՅՈՄ ՄԽՈՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՔՈՉԻՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին 2018 թվականի նոյեմբերի 27-29-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Ռյազան)՝ «Ռուսաստանի Դաշնությունում և արտերկրում քրեակատարողական համակարգի զարգացման տեսական և գործնական խնդիրները» թեմայով Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության Դաշնային քրեակատարողական կրթահամալիրի իրավունքի և կառավարման բարձրագույն կրթության ակադեմիայում կայանալիք միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արտյոմ Մխոյանի և Հայկ Քոչինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Ռյազան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023