Վարչապետի որոշումներ

21 Նոյեմբերի 2018, 1548 - Ա

ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ի մասի 4-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ:
2. Գարիկ Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը:
 

Արխիվ

2024

2023