Վարչապետի որոշումներ

23 Նոյեմբերի 2018, 1568 - Ա

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ի մասի 4-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ:
2. Դավիթ Սանասարյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին կփոխարինի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ալբերտ Աբգարյանը:
 

Արխիվ

2024

2023