Վարչապետի որոշումներ

23 Նոյեմբերի 2018, 1571 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 24-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 528-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետում «եռամսյակին» բառը փոխարինել «կիսամյակին» բառով,
2) որոշման հավելվածի՝
ա. 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Բ. Բադալյան – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)»,
բ. 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն.
«Հ. Վարդանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ»,
գ. 2-րդ պարբերությունում «Մ. Աբգարյան» բառերը փոխարինել «Ա. Նիկողոսյան» բառերով,
դ. 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Լ. Մելիքյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,
ե. 6-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ս. Օհանյան - ՀՀ ոստիկանության հասարակական կարգի անվտանգության վարչության պետի տեղակալ»,
զ. 9-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,
է. 10-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Տ. Մանուկյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար»,
ը. 15-րդ պարբերությունում «Խաչատուրյան» բառը փոխարինել «Խաչատրյան» բառով,
թ. 16-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,
ժ. 17-րդ պարբերությունում «Արմենտել» բառը փոխարինել «ՎԵՈՆ Արմենիա» բառերով, իսկ «օպտիմիզացման» բառը փոխարինել «նախագծերի իրականացման» բառերով,
ժա. 21-րդ պարբերությունում «Վ. Կարապետյան» բառերը փոխարինել «Վ. Պետրոսյան» բառերով:
 

Արխիվ

2024

2023