Վարչապետի որոշումներ

23 Նոյեմբերի 2018, 1572 - Ա

ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրոպայի միության կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում կայանալիք ճանաչողական այցին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին 2018 թվականի դեկտեմբերի 3-7-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա):
2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Քրմոյանի և Անահիտ Ավանեսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են Եվրոպայի խորհրդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի և Անահիտ Ավանեսյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023