Վարչապետի որոշումներ

29 Նոյեմբերի 2018, 1598 - Ա

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 57-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 3-7-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ):
2. Ընդունել ի գիտություն, որ Ռուստամ Բադասյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրոպայի խորհրդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուստամ Բադասյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023