Վարչապետի որոշումներ

15 Նոյեմբերի 2018, 1523 - Ա

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին 2018 թվականի նոյեմբերի 28-30-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ մասնակցելու Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի աշխատանքներին, ինչպես նաև Գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի 23-րդ նիստի աշխատանքներին:
2. Սամվել Հարությունյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Հարությունյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023