Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2018, 1610 - Ա

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ:
2. Արայիկ Հարությունյանի արձակուրդում գտնվելու ընթացքում կրթության և գիտության նախարարին 2018 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ կփոխարինի կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 3-6-ը ներառյալ՝ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:
 

Արխիվ

2024

2023