Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2018, 1607 - Ա

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչության պետ Արման Գալստյանին 2018 թվականի դեկտեմբերի 2-5-ը գործուղել Ադրբեջանի Հանրապետություն (Բաքու)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների նախարարական և աշխատանքային խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Արման Գալստյանի՝ Ադրբեջանի Հանրապետություն (Բաքու) գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկի և մեկ օրվա գիշերակացի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ հրավիրող կողմը հոգում է 2 օրվա գիշերակացի ծախսերը:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Գալստյանի՝ Ադրբեջանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023