Վարչապետի որոշումներ

3 Դեկտեմբերի 2018, 1611 - Ա

ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին 2018 թվականի դեկտեմբերի 10-12-ը գործուղել Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ)` «Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագրի բարձր մակարդակի միջկառավարական» համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ղազարյանի` Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջազգային միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Ղազարյանի` Մարոկկոյի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023