Վարչապետի որոշումներ

4 Դեկտեմբերի 2018, 1617 - Ա

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին 2018 թվականի դեկտեմբերի 7-13-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Օռլանդո)՝ առողջապահության բնագավառում որակի բարելավման վերաբերյալ 30-րդ ամենամյա համագումարին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Օռլանդո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լենա Նանուշյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023