Վարչապետի որոշումներ

5 Դեկտեմբերի 2018, 1625 - Ա

ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին 2018 թվականի դեկտեմբերի 6-8-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ Եվրամիության Արևելյան գործընկերության տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ավագ Ավանեսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավագ Ավանեսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023