Վարչապետի որոշումներ

5 Դեկտեմբերի 2018, 1623 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման՝
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն՝ Սերգեյ Համբարձումյանի որդուն՝ Արմեն Համբարձումյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 2277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված 10 բաժնի 03 խմբի 01 դասի «03. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
 

Արխիվ

2024

2023