Վարչապետի որոշումներ

4 Դեկտեմբերի 2018, 1618 - Ա

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին 2018 թվականի դեկտեմբերի 5-6-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ «Գինին Հայաստանում երեկ և այսօր. 6000 տարվա գինեգործության մշակույթ» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Նազենի Ղարիբյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նազենի Ղարիբյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023