Վարչապետի որոշումներ

5 Դեկտեմբերի 2018, 1628 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 727-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 727-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 9-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.
«3.1) Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
3.2) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում միջազգային նորմերին համապատասխան աղբահանության և սանիտարական մաքրման համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակումը:».
2) 11-րդ կետի 15-րդ, 16-րդ և 17-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի հաստատում, ինչպես նաև ծրագրերում չընդգրկված համայնքներում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու վերաբերյալ գրավոր համաձայնության տրամադրում.
16) տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացված տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության նկատմամբ վերահսկողության իրականացում.
17) պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողությանը գրավոր համաձայնություն տալը:».
3) 11-րդ կետը 17-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին, 17.2-րդ և 35.1-ին ենթակետերով.
«17.1) տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության իրականացում.
17.2) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքների մշտադիտարկում.».
«35.1) այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարության իրականացում.».
4) 11-րդ կետի 33-րդ և 34-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33) համայնք-մասնավոր գործընկերության արդյունավետ և գործուն մեխանիզմների մշակում.
34) Հայաստանի Հանրապետության տարածքում գործարար ծրագրերի իրագործման մեխանիզմների մշակում.».
5) 11-րդ կետը 36-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36.1-ին ենթակետով.
«36.1) համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական աջակցության տրամադրման մեխանիզմների մշակում.»:
2. Որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչությունը բաժանել՝ ստեղծելով՝
ա. վարչական վերահսկողության վարչություն,
բ. համայնքային ծառայության հարցերի բաժին.
2) տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչությունը բաժանել՝ ստեղծելով՝
ա. տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչություն,
բ. տարածքների ինտեգրված և համաչափ զարգացման քաղաքականության մշակման բաժին.
3) այդ կապակցությամբ որոշման հավելվածի 32-րդ կետում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 4-րդ ենթակետերը,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին, 3.2-րդ, 4.1-ին և 4.2-րդ ենթակետերով.
«3.1) վարչական վերահսկողության վարչություն.
3.2) համայնքային ծառայության հարցերի բաժին.
4.1) տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչություն.
4.2) տարածքների ինտեգրված և համաչափ զարգացման քաղաքականության մշակման բաժին:»:

 

Արխիվ

2024

2023