Վարչապետի որոշումներ

5 Դեկտեմբերի 2018, 1630 - Ա

ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Բրյուսելում Գլոբալ կրթության հանդիպմանը մասնակցելու նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 3-5-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Արևիկ Անափիոսյանին, իսկ դեկտեմբերի 2-5-ը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանին:
2. Արևիկ Անափիոսյանի գործուղման ճանապարհածախսը և օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արևիկ Անափիոսյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Ռոբերտ Ստեփանյանի գործուղման ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023