Վարչապետի որոշումներ

14 Դեկտեմբերի 2018, 1642 - Ա

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության աշխատող Անի Հակոբյանին 2018 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին և «Հայ-ռուսական կինոֆոնդ» աշխատանքային խմբի համատեղ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Նազենի Ղարիբյանի և Անի Հակոբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը, օրապահիկի և գիշերակացի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նազենի Ղարիբյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023