Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2018, 1663 - Ա

ՎԱԼԵՐԻՅ ՕՍԻՊՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Երթևեկության անվտանգության ոլորտը և ոստիկանական շարժական պարեկային ծառայությունների կազմակերպման և գործունեության կարգն ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-19-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023