Վարչապետի որոշումներ

26 Դեկտեմբերի 2018, 1671 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշման հավելվածում՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերը փոխարինել «Ա. Քամալյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Հ. Արշակյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ի. Ղափլանյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Հ. Գրիգորյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ընդհանուր ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Բաբայան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» ֆակուլտետի 3րդ կուրսի ուսանող» բառերով,
բ. «Ա. Մաթևոսյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Թ. Ալիյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով:
 

Արխիվ

2024

2023