Վարչապետի որոշումներ

28 Դեկտեմբերի 2018, 1686 - Ա

ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին 2019 թվականի հունվարի 10-13-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)` Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի 9-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Գարեգին Բաղրամյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023