Վարչապետի որոշումներ

14 Հունվարի 2019, 25 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունվարի 19-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1062-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Լ. Մուրադյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Լ. Մուրադյան - Երևանի թատրոնի և կինոյի պե-տական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ» բառերով.
2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Լ. Մուրադյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Ա. Երզինկյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան» բառերով,
բ. «Հ. Հովհաննիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան» բառերով:

 

Արխիվ

2024

2023