Վարչապետի որոշումներ

14 Հունվարի 2019, 28 - Ա

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ աշխատանքային հանդիպում ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի և նրա օգնական Դավիթ Գևորգյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-31-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:
 

Արխիվ

2024

2023