Վարչապետի որոշումներ

21 Հունվարի 2019, 54 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1280-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի «Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը սահմանելու մասին» N 1280-Ն որոշման հավելվածի՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «, մշակույթի, երիտասարդության և սպորտի» և «, մշակույթ, երիտասարդություն, սպորտ» բառերը.
2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով՝ մշակույթ, երիտասարդություն, սպորտ.» բառերով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023