Վարչապետի որոշումներ

29 Հունվարի 2019, 78 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղելու մասին» N 70-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Արսեն Գասպարյանինը», «Հրաչյա Թաշչյանինը» և «Հայարփի Հակոբյանինը» բառերը, իսկ «Ալեքսանդր Մխիթարյանինը» բառերից հետո լրացնել «Վլադիմիր Կարապետյանինը, Ծովինար Համբարձումյանինը» բառերով.
2) որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Թադևոս Ոսկանյանինը» բառերը.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հավելված

Արխիվ

2024

2023