Վարչապետի որոշումներ

1 Փետրվարի 2019, 86 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1668-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 1668-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «Մհեր Գրիգորյանինը» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Սանկտ Պետերբուրգ)» բառերով, իսկ «Արտակ Գասպարյանինը» բառերը հանել.
2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Գրիգորի Հայրապետովինը,» բառերը.
3) որոշման 6-րդ կետը «կազմակերպման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Մհեր Գրիգորյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ և Սանկտ Պետերբուրգ - Երևան չվերթի» բառերով.
4) որոշման հավելվածում «Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար» բառերից հետո լրացնել «(27.12.2018-28.12.2018)» թվերով, իսկ «Ա. Գասպարյան – ՀՀ վարչապետի օգնական» և «Գ. Հայրապետով – ՀՀ պետական պահպանության ծառայության պետ» բառերը հանել:
 

Արխիվ

2024

2023