Վարչապետի որոշումներ

5 Փետրվարի 2019, 91 - Ա

ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանին 2019 թվականի փետրվարի 7-9-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ «Մրգի լոգիստիկա. Բեռլին 2019» թարմ մրգերի և բանջարեղենի համաշխարհային ամենամյա ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Գեղամ Գևորգյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գեղամ Գևորգյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել
գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Գեղամ Գևորգյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023