Վարչապետի որոշումներ

5 Փետրվարի 2019, 94 - Ա

ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱ-ՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1793-Ա որոշմամբ հաստատված ցանկի առաջին աղյուսակի 16-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետը՝
1. Ստեղծել ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ներկայացվելիք` Հայաստանի Հանրապետության Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» կոնվենցիայի պարբերական զեկույցի մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ սահմանված կարգով եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակված պարբերական զեկույցի նախագիծը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023