Վարչապետի որոշումներ

5 Փետրվարի 2019, 93 - Ա

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարու-թյան «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Քրիստինե Սարգսյանին 2019 թվականի փետրվարի 12-14-ը գործուղել Ճապոնիա (Տոկիո)՝ Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համընդհանուր առողջապահական ծածկույթին հասնելու վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի և Քրիստինե Սարգսյանի՝ Ճապոնիա (Տոկիո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ասիական զարգաց-ման բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լենա Նանուշյանի՝ Ճապոնիա գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023