Վարչապետի որոշումներ

7 Փետրվարի 2019, 102 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ, Ջրի ազգային խորհրդի նախագահի տեղակալ».
2) «Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերը փոխարինել «Գ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ» բառերով.
3) «Հ. Ռոստոմյան» բառերը փոխարինել «Ֆ. Ցոլակյան» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023