Վարչապետի որոշումներ

7 Փետրվարի 2019, 103 - Ա

ԳԱՐՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին 2019 թվականի փետրվարի 9-13-ը գործուղել՝ Արաբական Միացյալ Էմիրություններ
(Դուբայ)՝ գլոբալ հարթակի՝ Համաշխարհային կառավարությունների գագաթաժողովի՝ «Ապագա կառավարությունների ձևավորում» նախաձեռնությանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գարուշ Դավթյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023