Վարչապետի որոշումներ

6 Փետրվարի 2019, 96 - Ա

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը 2019 թվականի փետրվարի 6-7-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ՀՀ կառավարություն կոմունիկացված՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իրավասությանը առնչվող գանգատների քննարկման նպատակով:
2. Եղիշե Կիրակոսյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին (գիշերակացի հետ կապված ծախսերը կատարում է հրավիրող կողմը):
3. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023