Վարչապետի որոշումներ

11 Փետրվարի 2019, 110 - Ա

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի փետրվարի 12-14-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության մշտական հանձնաժողովի նախագահությունն ստանձնելու կապակցությամբ Եվրակոնտրոլ կազմակերպության գլխավոր տնօրենի և տնօրինության մյուս ներկայացուցիչների ու Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ նախատեսվող հանդիպումներին մասնակցելու նպատակով, ինչպես նաև 2019 թվականի փետրվարի 15-16-ը գործուղել Իռլանդիայի Հանրապետություն (Դուբլին)՝ Իռլանդիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործող «ՌյանԷյր» բյուջետային ավիաընկերության կոմերցիոն ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով:
2. Տաթևիկ Ռևազյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) և Իռլանդիայի Հանրապետություն (Դուբլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող 9004 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բելգիայի Թագավորություն և Իռլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023