Վարչապետի որոշումներ

12 Փետրվարի 2019, 118 - Ա

ԳԱՅԱՆԵ ՍԵՐՈԲՅԱՆԻ՝ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Էստոնիայի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի էստոնական ընկերությունների հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ից 8-ը Էստոնիայի Հանրապետություն (Տալլին) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գայանե Սերոբյանի` Էստոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023