Վարչապետի որոշումներ

13 Փետրվարի 2019, 122 - Ա

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին 2019 թվականի ապրիլի 3-5-ը գործուղել Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ համատեղ աշխատանքը և հետագա համագործակցությունը քննարկելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023