Վարչապետի որոշումներ

13 Փետրվարի 2019, 127 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 624 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 624 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Հանձնաժողովի անդամներից մեկը Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը փոխարինում է հանձնաժողովի նախագահին՝ նրա բացակայության ժամանակ:»:
Հավելված

Արխիվ

2024

2023