Վարչապետի որոշումներ

14 Փետրվարի 2019, 135 - Ա

ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՎԻՈԼԵՏԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ, տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Վիոլետա Աղաջանյանին 2019 թվականի փետրվարի 14-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության բնագավառում հայ-ռուսական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:
2. Արման Կարապետյանի և Վիոլետա Աղաջանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Կարապետյանի և Վիոլետա Աղաջանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023