Վարչապետի որոշումներ

18 Փետրվարի 2019, 141 - Ա

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՈՒՍՅԱԿ ՏԵՐՉԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդական Արուսյակ Տերչանյանին 2019 թվականի փետրվարի 18-20-ը գործուղել Վրաստան (Թբիլի-սի)՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Տիգրան Գալստյանի և Արուսյակ Տերչանյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գալստյանի և Արուսյակ Տերչանյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023