Վարչապետի որոշումներ

19 Փետրվարի 2019, 153 - Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի փետրվարի 21-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Լուսինե Թումյանինը, Դավիթ Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը, Դավիթ Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հավելված

Արխիվ

2019

2018