Վարչապետի որոշումներ

21 Փետրվարի 2019, 161 - Ա

ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին 2019 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի 11-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սարհատ Պետրոսյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
 

Արխիվ

2024

2023