Վարչապետի որոշումներ

22 Փետրվարի 2019, 167 - Ա

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վրաստանի խորհրդարանի գրադարանում կայացած՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև Ջավախքի Նինոծմինդա շրջանի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի վարորդ Հովհաննես Պողոսյանի՝ 2019 թվականի փետրվարի 19-ից 20-ը Վրաստան գործուղման օրապահիկի ծախսը և ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Հարությունյանի և Հովհաննես Պողոսյանի գործուղման գիշերավարձը հոգացել է հյուրընկալող կողմը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023