Վարչապետի որոշումներ

26 Փետրվարի 2019, 177 - Ա

ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Արմինե Մարգարյանին 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 2-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):
2. Արմինե Մարգարյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Արմինե Մարգարյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023