Վարչապետի որոշումներ

26 Փետրվարի 2019, 171 - Ա

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին 2019 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը գործուղել Ռումինիայի Հանրապետություն (Բուխարեստ)՝ Թվային տնտեսության վերաբերյալ Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Գեղամ Վարդանյանի` Ռումինիայի Հանրապետություն (Բուխարեստ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գեղամ Վարդանյանի՝ Ռումինիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023