Վարչապետի որոշումներ

26 Փետրվարի 2019, 180 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի ներդրման նպատակով՝
1) ստեղծել աշխատանքային խումբ.
2) հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի մասին, իսկ վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը:

Հավելված

Արխիվ

2024

2023