Վարչապետի որոշումներ

4 Մարտի 2019, 206 - Ա

ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2019 թվականի մարտի 12-15-ը գործուղել Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)` Վարչական տվյալների և մարդահամարների վերաբերյալ եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի՝ Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարական ծրագրի իրականացում» Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «ECASTAT» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


 

Արխիվ

2024

2023