Վարչապետի որոշումներ

5 Մարտի 2019, 213 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության ՀՀ-ԵՄ էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին և ԵՄ Արևելյան գործընկերության «Կապակցվածություն, էներգետիկ արդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն» երրորդ պլատֆորմի հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ 2019 թվականի մարտի 10-ից 14-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արտավազդ Դավթյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին 2019 թվականի մարտի 10-ից 12-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` մասնակցելու ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության ՀՀ-ԵՄ էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ենթակոմիտեի հերթական՝ հինգերորդ նիստին:
3. Պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի, Իրինա Ղափլանյանի և Գայանե Սերոբյանի՝ մարտի 13-ին կայանալիք միջոցառմանը մասնակցության օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հավելված

Արխիվ

2024

2023