Վարչապետի որոշումներ

7 Մարտի 2019, 226 - Ա

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին 2019 թվականի մարտի 10-12-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպելու նպատակով:
2. Վլադիմիր Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ճանապարհածախսի, գիշերավարձի և օրապահիկի հատուցումը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023