Վարչապետի որոշումներ

14 Մարտի 2019, 238 - Լ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետությունում «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու և անցկացնելու նպատակով հաստատել՝
1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծախսերի նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման անցկացման ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ կնքել համաձայնագիր` «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման հովանավորներից լրացուցիչ գումարների ներգրավման, դրանց հաշվին ծախսերի իրականացման չափանիշների որոշման, միջոցառման համար ձեռք բերված գույքի հետագա տնօրինման որոշումների ընդունման, լրացուցիչ գումարների հավաքագրման և Հայաստանի Հանրապետության կառավարություն վերադարձման մեխանիզմների սահմանման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023