Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2019, 260 - Ա

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Դեղագործությանն ու առողջապահությանը նվիրված «iPHEX» 7-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով 2019 թվականի ապրիլի 9-12-ը Հնդկաստան (Գուջարաթ) գործուղել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի՝ Հնդկաստան (Գուջարաթ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Անահիտ Ավանեսյանի՝ Հնդկաստան գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023